First Republic of Armenia (1918-1920)

"Achievements and Reflections" Conference Marking 100th Anniversary of the First Republic

To mark the 100th anniversary of the founding of the first Republic of Armenia, the Armenian Revolutionary Federation (ARF), Western United States (ARF-WUS), in collaboration with the Cal State Northridge Armenian Studies Program, has organized a two-day academic conference, “Armenian Statehood Reborn: Achievements and Reflections," to take place on May 5 and May 6, 2018, at the Plaza del Sol Hall, on the campus of CSU Northridge. 

The conference will feature an in-depth and multifaceted examination of the re-emergence of Armenian statehood in 1918-1920. Renowned scholars from across the world will provide original interpretations of the  political, social, economic, and cultural factors that shaped the history of the first Armenian Republic. This event will mark the momentous occasion by analyzing the far-reaching and significant impact of the First Republic. 
May 5-6, 2018 | 10:00am -5:00pm daily
Plaza del Sol Hall - 18111 Nordhoff St. Northridge, CA 91330

ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտէն Առաջին Հանրապետութեան 100ամեակը Կը Նշի Գիտաժողովի Անցկացմամբ

ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ՆՈՐԹՐԻՋԻ ՀԱՄԱԼՍԱՐՆԻ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՏՆՕՐԷՆ ԴՈԿՏ. ՎԱՀՐԱՄ ՇԷՄՄԱՍԵԱՆԻ ՀԵՏ

 Վահրամ Շէմմասեան

Վահրամ Շէմմասեան

2018թ.ի Մայիսի 28ին լրանում է Հայաստանի Առաջին Հանրապետութեան հարիւրամեակը: Հայոց պատմութեան այս շրջադարձային հանգրուանը նշելու նպատակով, ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կենտրոնական կոմիտէն նախաձեռնել է երկօրեայ գիտաժողով՝ «Հայկական Պետականութեան Վերականգնում» խորագրով: 2018ի Մայիսին նախատեսուած ձեռնարկը կազմակերպելու համար ստեղծուել է յատուկ յանձնախումբ, որի անդամներից՝ Նորթրիջի Կալիֆորնիայի նահանգային համալսարանի Հայագիտական բաժնի տնօրէն դոկտոր Վահրամ Շէմմասեանն ու Բերքլիի համալսարանի Պատմութեան ամ-բիոնի տնօրէն դոկտոր Ստեփան Աստուրեանը տեղեկացնում են գիտաժողովի անցկացման եւ նպատակների մասին (Ստեփան Աստուրեանի հետ զրոյցը տեսնել՝ առանձին):

 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Պարոն Շէմմասեան, կը խնդրէի մանրամասներ ներկայացնէք գիտաժողովի անցկացման մասին, ե՞րբ եւ որտե՞ղ է անցկացուելու, ի՞նչ ձեւաչափով:

ԴՈԿՏ. ՎԱՀՐԱՄ ՇԷՄՄԱՍԵԱՆ.- 1918 թուականի Մայիսի 28ի խորհուրդը շատ մեծ է, եւ Հայաստանի Առաջին հանրապետութեան 100ամեակը  նշուելու է Հայաստանում եւ Սփիւռքի մի շարք համայնքներում: Հարաւային Կալիֆորնիայում,  ՀՅԴ Կենտրոնական կոմիտէն յոբելեանական առիթը նշելու նպատակով նախաձեռնում է գիտաժողով: Կազմակերպչական հարցերով զբաղուելու համար ստեղծուել է ութ անձից բաղկացած յանձնախումբը, որի թւում են գիտական շրջանակներից, Կենտրոնական կոմիտէից ներկայացուցիչներ: Ձեռնարկն անցկացուելու է Մայիսի 5ին, եւ 6ին՝ Նորթրիջի Կալիֆորնիայի նահանգային համալսարանում, եւ հայագիտական ամբիոնն էլ կը հանդիսանայ  գիտական այս  ծրագրի համահովանաւորը: Գիտաժողովի խորագիրն է՝ «Հայկական Պետականութեան Վերականգնում», եւ ունի նաեւ ենթախորագիր՝ «Իրագործումներ եւ մտածումներ»:

Հրաւիրել ենք տասնվեց բանախօսների Միացեալ Նահանգներից եւ Հայաստանից: Մենք խօսնակների հայեցողութեանն ենք թողել մեր ներկայացրած վերնագրերի շուրջ զեկոյցների պատրաստումը, սակայն ընդգծել ենք, որ ակնկալում ենք նոր տեղեկութիւններ, կամ նոր մենկանաբանութիւններ:

Գիտաժողովն անցկացուելու է երկու լեզուներով՝ հայերէն եւ անգլերէն: Զեկոյցները յետագայում կը տպագրուեն մէկ գրքում: Կը լինեն նաեւ տեսաձայնագրութիւններ:

 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Պրն. Շեմասեան, ի՞նչ նշանակութիւն ունի այս գիտաժողովը, եւ որքանո՞վ է կարեւոր, որ չնայած գիտական ձեւաչափին՝ նաեւ հանրութեան տարբեր շրջանակներ ներկայ լինեն:

ՎԱՀՐԱՄ ՇԷՄՄԱՍԵԱՆ.- Այս գիտաժողովը շատ տեղեկատուական եւ միաժամանակ կրթական նշանակութիւն ունի, եւ ոչ միայն գիտական շրջանակներին կը հետաքրքրի: Հարիւրաւոր տարիներ անց հայոց պետականութեան վերականգնման հարցը բացառիկ երեւոյթ է, այս հարցի շուրջ ներկայացուած զեկոյցները մանրամասն կը ներկայացնեն հայոց պատմութեան այդ էջը, որի մասին անհրաժեշտ է, որ բոլոր մեր հայրենակիցները քաջատեղեակ լինեն: Նախատեսւում է նաեւ հարց ու պատասխան, քանզի մենք կարեւորում ենք մեր մասնակիցների հետ շփումը հայ ժողովրդի համար նման կարեւոր թեմայի շուրջ: Մեր սրահը նախատեսուած է 500 հոգու համար, եւ յուսով եմ, որ այն լի կը լինի:

 

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ի՞նչ նշանակութիւն ունեցաւ Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմնադրումը հայ ժողովրդի համար:

ԴՈԿՏ. ՎԱՀՐԱՄ ՇԷՄՄԱՍԵԱՆ.- Հայաստանի Առաջին Հանրապետութեան հիմանդրման հարցը երբեմն տարաբնոյթ մեկնաբանութիւնների առիթ է տալիս: Ոմանք ասում են, որ հայ ժողովուրդը երկար ժամանակ պատրաստւում էր այդ պահին, եւ յարմար առիթը օգտագործուեց՝ խորհրդանշելով ազգային զարթօնք ու վերածնունդ: Միւս տեսակէտը պնդողներն էլ նշում են, որ այդ շրջանում, հանրապետութեան հիմնումը պարտադրուեց, որովհետեւ Կովկասը պարտուեց ռուսական բանակին, եւ Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը հանրապետութիւն հռչակեցին, որպէսզի տեղի ժողովուրդներն իրենց ղեկավարներն ունենան:

Ինչպիսի կարծիքներ էլ հնչեն, առաջին հանրապետութիւնը իրականութիւն դարձաւ հարիւրաւոր տարիներ անց, ու եթէ առաջին հանրապետութիւնը չհռչակուէր, ո՛չ Խորհրդային Հայաստանի Հանրապետութիւնը կը լինէր, եւ ո՛չ էլ՝ թերեւս ներկայ Հայաստանը, եւ առանց հողի, հայութեան համար Հայ Դատի հետապնդումը շատ աւելի վերացական, երազային մի բան պիտի լինէր: Առաջին հանրապետութեան կեանքը թէեւ շատ կարճ տեւեց, բայց հիմք դրուեց ժողովրդավարական համակարգի, հիմնուեց Երեւանի Պետական համալսարանը (1919 թուականի Մայիսի 16ին, Հայաստանի Հանրապետութեան նախարարների խորհուրդը ընդունել է Երեւանում համալսարան հիմնելու վերաբերեալ որոշում: 1920թ. Յունուարի 31ին Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գիւմրի) մեծ շուքով կատարուել է Հայաստանի համալսարանի բացման արարողութիւնը: Հակառակ այն ժամանակ տիրող ողբերգական իրավիճակին, մեծ թուով գաղթականների, Հայաստանի Հանրապետութիւնը փրկութիւն դարձաւ:


This conference is free and open to all community members. Seating is limited. Please arrive early. 
Organizers.png

Copyright © 2018 Armenian Revolutionary Federation-Western United States. All rights reserved.